Ես իմ հույսը երբեք չեմ կտրել Արցախից, մեր գերխնդիրն է խելոք լինել գաղափարապես․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
ՔաղաքականՄինչ օրս թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդն ուղղորդվում են Վազգեն Սարգսյանի թողած գործով։ ԵԿՄ–ն 65–ամյակին հայտարարությամբ է հանդես եկել, որ մենք պահանջատեր ենք՝ Հոկտեմբերի 27–ը բացահայտվի։ Եթե չբացահայտվի՝ մեր պետությունը երևի ուրիշ ճակատագիր չունենա, որովհետև նման բաները կարող են կրկնվել։ Բոլոր հետևանքները գալիս են Հոկտեմբերի 27–ից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նաև անդրադարձավ նախկինում իր արած հայտարարությանը, որով զուգահեռներ էր անցկացրել 2018 թվականի իշխանափոխության և Արցախյան առաջին պատերազմի միջև։
«Ես՝ որպես Սասուն Միքայելյան, իմ հույսը երբեք չեմ կտրել Արցախից, մեծ–մեծ խոսալով չէ։ Երկրապահը պաշտպանում է ՀՀ սահմանները տարբեր ուղղություններով, 2020 թվականից մինչ օրս դուրս չենք եկել դիրքերից։ Մեր այսօրվա գերխնդիրն է խելոք լինել գաղափարապես, որ հասնենք ամեն ինչին»,– ասաց Միքայելյանը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան