Իրինա Շեյքը մերկ լուսանկարվել է Ռիո դե Ժանեյրոյի կառնավալում (Լուսանկարներ)
Ժամանց
Իրինա Շեյքը Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել է կառնավալին։ Ռուս մոդելը հրավիրվել է ներկայացնելու սամբայի հանրահայտ Beija-Flor de Nilopolis դպրոցը։ 39-ամյա մոդելը կառնավալի երկրորդ օրը փայլուն ելույթ է ունեցել Սամբադրոմում՝ հագնված փետուրներով ու ռինսթոններով զարդարված տարազով։
Ելույթից մեկ օր առաջ Իրինան ամբողջովին մերկ կեցվածք է ընդունել հյուրանոցի իր համարում։ Մոդելը սոցցանցի իր էջում կիսվել է տպավորիչ լուսանկարներով։ Լուսանկարում Իրինան ամբողջովին մերկ պառկած է մահճակալին։ Նրա դաստակներն ու պարանոցը զարդարված են հսկայական ապարանջաններով և կապույտ քարերով վզնոցով, որոնք նա հետագայում կրել է կառնավալում: Մոդելը ձեռքերով ծածկել է իր կրծքերը։
«Ուրախ եմ, որ այս երեկո շքերթի մի մասն եմ: Ես նյարդայնացած եմ և հուզված: Բրազիլիա, ես քեզ սիրում եմ: Շնորհակալություն ամենաջերմ ընդունելության համար։ Ի՜նչ հիանալի հնարավորություն է լինել այստեղ՝ տոնելու կյանքն ու սերը»։ - գրել է Շեյքը։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան