Թրամփը խոստացել է իշխանությունը խլել «անկառավարելի բյուրոկրատիայից»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում իր ելույթում խոստացել է ազատվել բյուրոկրատիայից և երկիր վերադարձնել իրական ժողովրդավարությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իմ վարչակազմը կխլի իշխանությունը չվերահսկվող բյուրոկրատիայից, և մենք Ամերիկա կվերադարձնենք իսկական ժողովրդավարությունը», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ցանկացած չինովնիկ, ով կդիմադրի փոփոխություններին, անմիջապես կազատվի աշխատանքից, քանի որ նրա վարչակազմը պատրաստվում է «չորացնել ճահիճը»։ Թրամփը հայտարարել է՝ չընտրված բյուրոկրատների կառավարման օրերն անցել են։
Նախագահը հավելել է, որ մոտ մեկ դար դաշնային բյուրոկրատիան աճել է այնքան ժամանակ, քանի դեռ այն ոչնչացրել է ազատությունները, ուռճացրել դեֆիցիտները և ամեն կերպ խեղդել Միացյալ Նահանգների ներուժը:
