Թրամփ. ԱՄՆ-ը հարյուրավոր միլիարդներ է ծախսել Ուկրաինայի վրա
ԱՄՆ
ԱՄՆ կառավարությունը հարյուր միլիարդավոր դոլարներ է հատկացրել Ուկրաինային օգնելու համար, մինչդեռ Եվրոպան շատ ավելին է ծախսել Ռուսաստանից նավթ և գազ գնելու վրա։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած ելույթում, որով նա հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև, գրում է Euromedia24-ը։
«Ես նաև անխոնջ աշխատում եմ Ուկրաինայում դաժան հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Մինչդեռ, Եվրոպան, ցավոք, ավելի շատ փող է ծախսել Ռուսաստանից նավթ և գազ գնելու համար, քան Ուկրաինային պաշտպանելու համար:
Բայդենը թույլատրել է այս պայքարի համար ավելի շատ գումար փոխանցել, քան ծախսել է Եվրոպան»,- ասվում է ԱՄՆ նախագահի ելույթի տեքստում։Ավանդաբար, նախագահները Կոնգրեսին ամենամյա ուղերձ են ներկայացնում Միության դրության մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)