«2018–ին հրապարակում կային պրոցեսները գեներացնող մարդիկ»․ Աննա Մկրտչյանն արձագանքել է Լևոն Քոչարյանին
Քաղաքական
2018–ին Հանրապետության հրապարակում կային մոլորված քաղաքացիներ, որոնք չէին հասկանում՝ ինչ է կատարվում, և կային դիտավորությամբ հայտնված և այդ պրոցեսները գեներացնող մարդիկ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հարց հնչեցնելով, թե արդյոք ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներն «այդ մոլորվածների» մեջ էին։
Նա նշեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հայտարարությունն ընդունել են որպես ի գիտություն․ «Լևոն Քոչարյանն ասել է, որ անցնելիս է եղել այդ տեղով, բայց ինքը չի մասնակցել, դա ընդունել ենք որպես ի գիտություն»,– ասաց Մկրտչյանը։
Պատգամավորի խոսքով՝ ինքը փաստեր ունի, թե ովքեր են մասնակցել հեղափոխությանը։ «Հարցրեք Ռոբերտ Քոչարյանի մերձավոր այլ անձանց, մե՞նք ենք այդ ֆոտոշափն արել, մասնակցե՞լ են, թե չէ, հարցրեք իրենց»,– ասաց նա՝ լրագրողին։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ