Ռեփեր Օքսիմիրոնին մեղադրել են մանկապղծության մեջ
Այլ
Ռեփեր Օքսիմիրոնը (իսկական անունը ՝ Միրոն Ֆեդորով) մեղադրվել է անչափահաս երկրպագուների նկատմամբ բռնության մեջ։ Աղջկա Բռնության մասին պատմել են լրագրող Անաստասիա Կրասիլնիկովայի փոդքասթում։
Վիկտորիա անունով աղջիկը հայտարարել է, որ Միրոնն իրեն բռնաբարել է հենց համերգի ժամանակ։ Նրա խոսքով՝ երաժշտի հետ սոցիալական ցանցերում ծանոթացել է 2008 թվականին, երբ սովորել է 7-րդ դասարանում։ Ռեփերը խնդրել է ինտիմ լուսանկարներ։
Աղջիկը պնդում է, որ կատարողը նման կերպ է վարվել նաև այլ դեռահասների հետ։
«Նրանց խոսքերով՝ ինչ-որ մեկին նա ստիպել է խմբակային սեքսի մասնակցել։ Մյուսի խոսքով՝ ստորացրել է, ստիպել է իր ներկայությամբ սեռական հարաբերություն ունենալ մեկ այլ տղամարդու հետ։ Եվ ինչ որ դրվագներ նկարահանվել են տեսախցիկով», — պատմել է տուժածը ։
Ինքը՝ Ֆյոդորովը, հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը՝ չպատասխանելով լրագրողների հարցումներին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)