Հայաստանում իշխանություն է պետք, որպեսզի պայքարի հայերին տուն բերելու համար․ Աննա Մկրտչյան
Քաղաքական
Իշխանությունը ոչինչ չի անում գերիներին բերելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Երբ ես Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ զեկույցից մեջբերումներ էի անում, «աղդամցի» Ալենն ասում էր՝ էդ հեքիաթներն այստեղ ինչու ես պատմում։ Ուրեմն հեքիա՞թ էր գերիներին խոշտանգումը, քաղաքական առավելություն էր տալի՞ս ինձ ԱԺ ամբիոնից գերիների մասին խոսելը։ Սա իրենց իրական վերաբերմունքն է գերիների և հայ մարդու կյանքի նկատմամբ, իրենք ոչինչ չեն անում։ Հայ մարդ է Բաքվի բանտում խոշտանգվում, ինքն ասում է՝ իրեն քաղաքական հակառակորդ չեմ համարել»,– ասաց նա՝ կրկին շեշտելով, որ իշխանությունները ոչինչ չեն անում գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
«Հայաստանում իշխանություն է պետք, որպեսզի պայքարի հայերին տուն բերելու համար,– հավելեց Մկրտչյանը։
Անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հայտարարությանը, նա ասաց․ «Էդ տեքստերը ես չեմ մեկնաբանում։ Պետք է սպասի, որ իր այդ խոսքերի համար պետք է պետության վերականգնումից հետո պատասխանատվության ենթարկվի։ Այ սենց են վերաբերվում այդ մարդկանց։ Չխոսեիք՝ գերի չընկնեիք, Արցախում չապրեիք՝ գերի չընկնեիք, մնայիք, մորթվեիք՝ գերի չընկնեիք ․․․ այս այլընտրանքներն են առաջարկում հայ մարդուն»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ