Բանակը սրբադասել՝ նշանակում է առկա թերությունները չբարձրաձայնել․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքական
Բանակը սրբադասել՝ նշանակում է բանակում առկա թերությունները չբարձրաձայնել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«200 դոլարով զինվորի դիրք ծախողները, զորքերի շրջանում միտումնավոր խուճապ տարածողները հենց բանակի սրբադասումից ամենաշատ օգուտ քաղողներն են եղել»,- նշեց նա։
Ալեքսանյանի խոսքով՝ պարտադիր է բարձրաձայնել բանակում առկա թերություններն ու գնալ դրանց հետևից։
«Բանակը սրբադասել՝ նշանակում է բանակում առկա թերությունները չբարձրաձայնել։ Պարտադիր է բարձրաձայնել ու գնալ դրանց հետևից։ Եթե թերությունների հետևից չես գնում, այդ թերությունները դառնում են ավերիչ ու կրում են տոտալ ավերման բնույթ»,- ասաց պատգամավորը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան