Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
Սպորտ
Խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի անցումային փուլի Վրաստանի ընտրանու դեմ հանդիպումներին։ sportaran.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիեցնենք, որ Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի շրջանակում մարտի 20-ին Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ մարտի 23-ին Թբիլիսիում կկայանա արդեն Վրաստան-Հայաստան հանդիպումը։
Նշվում է, որ 22-ամյա Մկրտչյանը նախկինում առողջական խնդիրներ ուներ, սակայն վերջերս լավ մարզավիճակ է ձեռք բերել ու սկսել է ավելի հաճախ հայտնվել խաղադաշտում։
