Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում 

Ինչպես Հայաստան ժամանակավոր ներմուծել անձնական օգտագործման մեքենան

Իրավունք

ՊԵԿ-ը ներկայացնում է, թե ինչպես Հայաստան ժամանակավոր ներմուծել ԵԱՏՄ անդամ այլ երկրում գրանցված ավտոմեքենան:

Եթե անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները գրանցված են ԵԱՏՄ անդամ այլ պետության տարածքում, ապա այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծելիս չեն հայտարարագրվում։

Ինչպե՞ս ժամանակավոր ներմուծել երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում, այսինքն երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծելիս, պետք է պարտադիր լրացնել և մաքսային մարմնին ներկայացնել ուղևորային մաքսային հայտարարագիր։ Ընդ որում՝ հայտարարագրման պահանջը վերաբերում է թե՛ ԵԱՏՄ անդամ պետությունների, թե՛ օտարերկրյա ֆիզիկական անձանց։

Ի՞նչ ժամկետով է թույլատրվում անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստան

Երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ինչպես օտարերկրյա, այնպես էլ ԵԱՏՄ ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստան, կարող են ժամանակավոր ներմուծել ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:

Ովքե՞ր են համարվում ԵԱՏՄ ֆիզիկական անձինք, իսկ ովքեր՝ օտարերկրյա ֆիզիական անձինք

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծողներին օրենսդրությունը տարանջատում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու, այլ ԵԱՏՄ անձ կամ օտարերկրյա անձ լինելու հանգամանքով։ Եթե ֆիզիկական անձը ԵԱՏՄ մաքսային տարածքում, այս դեպքում՝ Հայաստանում ունի մշտական բնակության վայր, ապա համարվում է ԵԱՏՄ անձ։ Իսկ, եթե ֆիզիկական անձը ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ Հայաստանում չունի մշտական բնակության վայր, ապա անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, տվյալ ֆիզիկական անձը համարվում է օտարերկրյա անձ։ Օրինակ, եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց բնակվում եք ՌԴ-ում, ապա անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծելիս Դուք համարվում եք ԵԱՏՄ անձ, իսկ, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց ունեք մշտական բնակություն Վրաստանում, ապա համարվում եք օտարերկրյա անձ։ Մեկ այլ օրինակով, եթե օտարերկրյա քաղաքացի եք (չունեք ՀՀ քաղաքացիություն), բայց Հայաստանում ունեք մշտական բնակություն, ապա համարվում եք ԵԱՏՄ անձ։

Ի՞նչ պարտավորություններ են առաջանում անձնական օգտագործման ավտոմեքենաները ժամանակավոր ներմուծելիս

Եթե երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծում եք ժամանակավոր, այսինքն ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ապա դրանց ներմուծման համար առաջանում է մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորության ապահովման պարտադիր պահանջ, ընդ որում, միայն դրամական միջոցների տեսքով։

 Ի՞նչ է դրամական ապահովումը

Դրամական ապահովումը ենթադրում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի փոխանցում (ներմուծման պահին) պետական բյուջեի 900008000755 գանձապետական հաշվին։ Ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում ավտոմեքենան վերաարտահանվելու դեպքում գումարը կվերադարձվի՝ քաղաքացու դիմումի հիման վրա:

Ի՞նչ պետք է անեն ԵԱՏՄ անձինք ավտոմեքենան ժամանակավոր ներմուծելիս

Հայաստանի կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների ֆիզիկական անձինք՝ երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Հայաստան ժամանակավոր ներմուծելիս բոլոր դեպքերում, այսինքն և՛ առաջին, և հաջորդող տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ, պետք է ներկայացնեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների կատարման դրամական ապահովում։

Ի՞նչ պետք է անեն օտարերկրյա անձինք ավտոմեքենան ժամանակավոր ներմուծելիս

Օտարերկրյա ֆիզիկական անձինք՝ երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առաջին անգամ Հայաստան ժամանակավոր ներմուծելիս չունեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների դրամական ապահովման պարտադիր պահանջ։ Դրամական ապահովման պահանջը կառաջանա միայն այն դեպքում, երբ նախկինում Հայաստան ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները դեռ չարտահանած՝ Հայաստան են ներմուծում երկրորդ և հաջորդ տրանսպորտային միջոցները։ Ի դեպ, օտարերկրյա անձը նման պարտավորություն կունենա նաև մշտական բնակության նպատակով Հայաստան ժամանելու դեպքում։

Ո՞վ կարող է տիրապետել և օգտագործել ժամանակավոր ներմուծված ավտոմեքենան

Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ՀՀ սահմանը հատելու պահից գտնվում է մաքսային հսկողության ներքո և Հայաստանում պետք է գտնվի հայտարարատուի (ներմուծողի) փաստացի տիրապետման և օգտագործման տակ։ Այսինքն, ժամանակավոր ներմուծված ավտոմեքենան չի կարող փոխանցվել այլ անձի, բացառությամբ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

«Օրինակ, եթե Դուք օտարերկրյա անձ եք և անձնական օգտագործման նպատակով Հայաստան ժամանակավոր ներմուծում եք երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան, ապա այն շահագործման նպատակով չեք կարող հանձնել այլ անձանց, այդ թվում` Հայաստանում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիներին, և լքել երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը: Մեկ այլ օրինակով, եթե Դուք ունեք մշտական բնակություն Վրաստանում և անձնական օգտագործման նպատակով Հայաստան ժամանակավոր ներմուծում եք երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան, ապա շահագործման նպատակով չեք կարող այն հանձնել Հայաստանում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացուն և լքել երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը:

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված օրենքը խախտելու դեպքում

Ֆիզիկական անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության այլ անձանց հանձնելն առաջացնում է տուգանք` այդ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 20 տոկոսի չափով:

Արդյո՞ք ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման դեպքում առաջանում է բնապահպանական հարկ

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և ՀՀ մուտք գործող անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման դիմաց` յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է բնապահպանական հարկ՝ համապատասխան դրույքաչափերով։

Արդյո՞ք ժամանակավոր ներմուծման դեպքում պետք է ունենալ ԱՊՊԱ պայմանագիր

Ցանկացած տրանսպորտային միջոց վարելու միջոցով Հայաստան տեղափոխելիս հարկավոր է կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Հիշեք, առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար սահմանված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ)
Ամենադիտված