Թրամփը մինչև իր նախագահության ավարտը մտադիր է ավարտել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը․ Վենս (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ավարտել ԱՄՆ -ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցումն իր նախագահական ժամկետի ավարտին՝ մինչև 2029 թվականը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Կարծում եմ ՝ նախագահը հույս ունի, որ ժամկետի ավարտին մենք կավարտենք սահմանային պատի կառուցումը։ Եվ, իհարկե, խոսքը ֆիզիկական կառուցվածքի, բուն սահմանային պատի մասին »",-ասել է նա ամերիկա-մեքսիկական սահման կատարած այցի ժամանակ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Վենսը պատմել է, որ շինարարության ընթացքում Թրամփի վարչակազմը դիտարկում է նաև տարբեր տեխնոլոգիաների կիրառումը, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի օգտագործումը:
Ինչպես օրինակ, արհեստական ինտելեկտով տեսախցիկները կարող են տեղադրել սահմանին մոտեցող մարդուն ճանաչելու համար ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)