Բաքվի դատավարությունների հրապարակայնացումը մեր զգացմունքնրի վրա ազդելու նպատակ է հետապնդում. ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական
Ադրբեջանի կողմից դատավարությունների նման հրապարակայնացումը մեր զգացմունքների վրա ազդելու նպատակ է հետապնդում, լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Գայթակղությունը շատ մեծ է այս թեմայով լուրջ հայտարարություններ անելու և ազդեցիկ խոսքեր ասելու, բայց պետք է գնահատել, թե այդ խոսքերը որքանով են Բաքվում պահվող գերիների՝ Հայաստան վերադարձին օգուտ տալու, որքանով՝ վնաս»,-ասաց Սարգիս Խանդանյանը։
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, թե թեման շատ զգայուն է.
«Եվ այստեղից հնչող ցանկացած մեկնաբանություն ուղիղ կապ ունի տեղի ունեցող գործընթացների, որոշ պայմանավորվածությունների հետ»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել