Մակրոնին ոչ ոք չի արգելում զանգահարել Պուտինին․ Լավրով (տեսանյութ)
ՏեսանյութերՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ոչ ոք չի արգելում զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ, հեռարձակումը հասանելի է գերատեսչության YouTube-ալիքում ։
«Գիտեք, պարոն Մակրոնը պարբերաբար այնքան հպարտորեն հայտարարում է, որ «կզանգի Պուտինին և անպայման կխոսի նրա հետ»։ Նա նման հնարավորություններ ունի․ ոչ ոք նրան չի արգելում դա անել», - նշել Է դիվանագետը։
Լավրովը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի առաջնորդը մշտապես ընդգծել է, որ «բաց է» միջազգային ասպարեզում իր բոլոր գործընկերների հետ շփումների համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)