Անահիտ Մանասյանը անկախ Հայաստանի պատմության վատագույն ՄԻՊ–ն է․ Մանե Թանդիլյան
Քաղաքական
Խոսելու բան չունեմ ես Անահիտ Մանասյանի հետ։ Նա անկախ Հայաստանի պատմության վատագույն ՄԻՊ–ն է, նա պաշտպանում է ՔՊ–ի շահերն ամենուր։ Նա չգիտի իր գործառույթները։ Նա պետք է պաշտպանի ՀՀ քաղաքացիներին տարբեր իշխանական ապօրինություններից՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող Մանե Թանդիլյանը։
«Նա հաթաթա է տալիս ԱԺ պատգամավորին։ Իր գործառույթը պատկերացնո՞ւմ է։ Ես նման վատ ՄԻՊ չեմ տեսել»,– ասա նա՝ նշելով, որ ճանաչել է Անահիտ Մանասյանին մինչև պաշտոնը ստանձնելը։
«Որպես մարդ՝ անձնական ոչինչ կա, բայց որպես ՄԻՊ՝ վատագույն ՄԻՊ–ն է»,– հավելել է Թանդիլյանը։
Ավելի վաղ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հերքել էր մամուլում տարածված տեղեկությունը, որ Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող Մանե Թանդիլյանն իրեն չի ընդունել։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան