ԱՄՆ-ում հարյուր հազարավոր ուկրաինացիներ կզրկվեն փախստականի կարգավիճակից
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է չեղարկել փախստականի կարգավիճակը մոտ 240 հազար Ուկրաինայի քաղաքացիների, որոնք ներկայումս գտնվում են ամերիկյան հողում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Գործակալությունը չի հստակեցրել՝ արդյոք դա վերաբերում է միայն նրանց, ովքեր ԱՄՆ են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։
Այս տարվա հունվարին ԱՄՆ-ը դադարեցրել էր Ուկրաինայից փախստականների ընդունման Uniting for Ukraine ծրագիրը՝ կապված երկրի նախագահի՝ պետական սահմանի անվտանգությունն ապահովելու մասին հրամանագրի հետ։ Կազմակերպությունը Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ուկրաինացիներին և նրանց անմիջական ընտանիքի անդամներին ԱՄՆ գալու հնարավորություն է տվել։
Փետրվարին Ազգային միասնության նախարար Ալեքսեյ Չերնիշովը հայտարարել էր, որ Ուկրաինայից հեռացած քաղաքացիների 70%-ը չի վերադառնա նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)