Նազելի Բաղդասարյանը քնում, հելնում, իմ անունն է տալիս. Վարդան Ղուկասյան
Քաղաքական«Մի հատ աղջիկ կա, Նազելի Բաղդասարյան է, ինչ է։ Դա քնում, հելնում իմ անունն է տալիս թե Ազգային Ժողովում, թե այստեղ, ինձանով ռեյտինգ է ձեռք բերել»,-Նիկոլ Փաշինյանի գյումրեցի խոսնակի երեկվա հայտարարություններին արձագանքել է Գյումրու նախկին քաղաքապետ, ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված Վարդան Ղուկասյանը։
Նա մանրամասնում է, «Հայք» հեռուստաընկերությունից մի մարդ իրեն պատմել է. «Մաման մշտական ասում է, թե կառչի Վարդան Ղուկասյանից, որ ռեյտինգդ բարձրանա, գնաս Երևան։ Մի անեկդոտ էլ կա, ինչ հարց տալիս են ոջիլի պատմությունն է անում։ Հիմա էս աղջիկը, երբ քնից զարթնի, Վարդան Ղուկասյանից բացի ուրիշ բան չգիտի»։
Նա վարչապետի խոսնակին խորհուրդ է տալիս զերծ մնալ ընտրապայքարը լարելու կամ ինչպես ինքն է ասում՝ թեժացնելու փորձերից, ինչպես նաև «հնացած» մերկապարանոց մեղադրանքներից և որակումներից, ինչքան էլ որ այս փուլում զրպարտանքի համար դատարան դիմելու ժամանակ իրենք չունեն։
«Մենք հասկանում ենք, որ Ձեր միսիան Գյումրու խաղաղ ընտրական միջավայրը պոպուլիստական նախկին-ներկա, սրա արբանյակ, նրա արբանյակ, կրիմինալ կամ թալանչի կեղծ թեզերով կրկին թունավորելն է և ժողովրդին իբրև միակ «հրեշտակ» կամ «փրկիչ» ներկայանալը։ Դուք մի բան միայն չեք հաշվարկել . սա Գյումրին է, և այստեղ մարդիկ գործով են գնահատվում հիմար ճառերի փոխարեն։
Կրկին խորհուրդ կտայինք վարչապետի խոսնակի պաշտոնն օգտագործել հանուն հայրենի քաղաքի բարօրության, ոչ թե պառակտիչ և սին թեզերով այն թունավորելու»,-ասված է Ղուկասյանի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ