Կանխվել է շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը
Իրավունք
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, և արդյունքը չուշացավ:
Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 24-ին հայտնաբերվել և նախաքննական մարմին է ներկայացվել շուրջ 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Թմրանյութն առգրավվել է: Սրանով կանխվել է շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ`ապօրինի թմրաշրջանառության շղթայում ներգրավված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն