Թրամփը Մասկին խնդրել է «կացինի փոխարեն նշտար օգտագործել»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքից, սակայն նա խնդրել է գործակալության ղեկավարին ավելի զգույշ լինել դաշնային գործակալությունների աշխատակիցների կրճատման ժամանակ։
«Մենք ասում ենք՝ նշտար կացինի փոխարեն»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական մեդիայի հարթակում՝ նշելով, որ կրճատումները անհրաժեշտ են, բայց «կարևոր է պահպանել լավագույն և ամենաարդյունավետ մարդկանց»:
Նախագահի խոսքերը, ըստ Agence France-Presse-ի, կարելի է համարել DOGE-ի լիազորությունների սահմանափակման առաջին քայլը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)