Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն
Իրավունք
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, բավարարել է Ղարիբ Բաբայանի պաշտպանական կողմի բողոքը։ Այս մասին հայտնել է փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ա. Նիկողոսյանի, բավարարել է պաշտպանական կողմի բողոքը Ղարիբ Բաբայանին առնչվող վարույթով՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։
Այսպիսով, պարոն Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերանան»,-գրել է նա։
Նշենք, որ Բաբայանը մեղադրվում էր ՀՀ Քր. Օր-ի 329 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ։ Ըստ քննչական մարմնի՝ նա ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ քաղաքական և այլ հայացքներով, անձնական ու սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու նպատակով տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է դրան ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով տարածել է նյութ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)