Կառուցապատողի և Տիգրան Ավինյանի միջև քավոր-սանիկական հարաբերություններ չկան․ խոսնակը՝ Զարուհի Փոստանջյանին
Քաղաքական
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․
«Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանի Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում արել է մի շարք անհիմն հայտարարություններ, որոնց վերաբերյալ հայտնում եմ հետևյալը․
Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան փողոց 11-13 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով Վահրամ Ադամյանին 18.09.2023թ. տրամադրվել է նախագծման թույլտվություն (հ.01/18-07/1-Դ-112575-671): Շինարարությունը դասվում է 4-րդ (բարձր) ռիսկայնության օբյեկտների շարքին և անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ պետական համալիր փորձաքննություն։
18.09.2023թ. տրված թույլտվությամբ նախատեսվում է 8 վերգետնյա և 1 մասնակի նահանջ հարկ։ Նախագիծը ստուգվել և հաստատվել է համապատասխան պետական մարմինների կողմից՝ ներառյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ն և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
14.11.2024թ. համաձայնեցվել է շինարարական նախագիծը (հ.01/50-03-910-24), և «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է շինարարության թույլտվություն (հ.01/50-02-1985-24)՝ 3 տարի ժամկետով (մինչև 14.11.2027թ.)։
Նշված հողատարածքը Երևանի գլխավոր հատակագծով և Արաբկիր թաղային համայնքի գոտիավորման նախագծով ներառված է բազմահարկ բազմաբնակարան շենքերով բնակելի կառուցապատման գոտում։
Կառուցապատողի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև ենթադրյալ քավոր-սանիկական հարաբերությունների մասին պնդումները ևս չեն համապատասխանում իրականությանը»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ