ԱՄՆ USAID-ն մասնակցել է «Մայդանի» կազմակերպմանը. Известия
ԱՄՆ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մոտ 5 մլրդ դոլար է ծախսել Ուկրաինայում «Մայդանը» կազմակերպելու համար։ Այս մասին Известия թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Միայն USAID-ի միջոցով առնվազն 5 միլիարդ դոլար է հատկացվել «Մայդանը» կազմակերպելու համար, և ԱՄՆ USAID պաշտոնական զեկույցի համաձայն՝ հատուկ գործողության ժամանակ Կիևը գործակալությունից ստացել է գրեթե 35 միլիարդ դոլար», - ասել է նա:
Ըստ Շևցովի՝ երբ խոսում են ժողովրդավարության մասին, գլոբալիստներն իրենց շահերն առաջ են տանում՝ օգտագործելով ոչ ժողովրդավարական մեթոդներ։ Նա նշել է, որ հետխորհրդային տարածքում բոլոր գունավոր հեղափոխությունները եղել են նույն սցենարով, և ամեն անգամ հաղթած քաղաքական ուժը այն չէ, ինչ պետք է գլոբալիստներին։ Դա, ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի, հանգեցրեց երկրի քաղաքական կուրսի փոփոխության անհրաժեշտությանը, որի ընթացքում կազմակերպվեցին բողոքի ակցիաներ, լայն մեդիա արշավներ և քաղաքական ճնշումներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)