Քելլոգը բարձրաձայնել է Թրամփի խոստման մասին
ԱՄՆ
Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը մամուլի ասուլիսի ժամանակ կատակել է Դոնալդ Թրամփի՝ 24 ժամում ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու նախընտրական խոստման մասին։ Նա նշել է, որ ամերիկացի առաջնորդն իսկապես խոստացել է դա, սակայն չի նշել, թե կոնկրետ որ օրը դա տեղի կունենա, հաղորդում է Strana.ua-ն։
«Թրամփը խոստացել է 24 ժամում ավարտել պատերազմն Ուկրաինայում, սակայն նա չի նշել, թե որ օրը»,- ասել է Քելլոգը՝ առաջացնելով ներկաների ծիծաղը։
Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է 24 ժամվա ընթացքում խաղաղ համաձայնագրի հասնելու մտադրության մասին։ Նա նշել է, որ բավական կլինի, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ասի «բավական է», իսկ հետո կապ հաստատի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը մտափոխվել է։ Հունվարի վերջին Քիթ Քելլոգն ասել էր, որ Սպիտակ տան ղեկավարն իրեն հանձնարարել է 100 օրում վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը (WSJ), Թրամփը հասկացել է, որ Պուտինի հետ գործարք կնքելը ավելի բարդ խնդիր է, քան նա պատկերացնում էր։ Ամերիկայի նախագահը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)