Թրամփի վարչակազմը դիտարկում է հակառուսական պատժամիջոցների թուլացման հարցը
ԱՄՆ
Սպիտակ տունը կքննարկի էներգետիկ ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը՝ հանուն խաղաղության համաձայնագրերի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները խնդրել են ԱՄՆ ֆինանսների նախարարությանը ուսումնասիրել էներգետիկ ոլորտում հակառուսական պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը՝ նախքան ԱՄՆ նախագահի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը։
Այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները, ինչպես պնդում են, Վաշինգտոնին թույլ կտան արագորեն չեղարկել հակառուսական մյուս պատժամիջոցները, եթե Ուկրաինայում հակամարտող կողմերը հասնեն խաղաղ կարգավորման։
Դոնալդ Թրամփը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները Վաշինգտոնի կողմից Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու համատեքստում տրամաբանական են ու կանխատեսելի։
Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքների հրետակոծության ակտիվացումը։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)