Սպերցյանի կորուստը կարող է առանցքային դեր խաղալ չեմպիոնության համար պայքարում. Շարոնով
Սպորտ
«Ռուբինի» նախկին ֆուտբոլիստ և ռուս մարզիչ Ռոման Շարոնովը խոսել է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքի ու դրա հետևանքների մասին.
«Սպերցյանի կորուստը կարող է առանցքային դեր խաղալ չեմպիոնության համար պայքարում։ Նա շատ կարևոր դերակատար է այսօրվա «Կրասնոդարի» կազմում,- Շարոնովի խոսքերն է մեջբերում Championat-ը։
Հիշեցնենք, որ Սպերցյանը ոտքի վնասվածք է ստացել Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում (1:1): Ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս։
