Կանադացին ռեկորդ է սահմանել «աշխարհի ամենակծու պղպեղն» ուտելու համար
Կանադացին 5 րոպեից պակաս ժամանակում կերել է 25 կծու պղպեղ և դարձել ռեկորդակիր, հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պորտալը։
Պղպեղակեր չեմպիոն և YouTube-ի Mike Jack Eats Heat ալիքի սեփականատեր Մայք Ջեքը որոշել է ևս մեկ անգամ գրանցվել ռեկորդների գրքում։ Որպես «արկ» նա ընտրել է մի պղպեղ, որը 2013 թվականին ճանաչվել է աշխարհում ամենակծուն։
Փորձից առաջ բոլոր 25 պտուղները կշռվել են, և համոզվելով, որ դրանցից յուրաքանչյուրը առնվազն հինգ գրամ է կշռում, 42-ամյա բլոգերը սկսել է ուտել պղպեղը։ Նա առաջադրանքը կատարեց 4 րոպե 36,26 վայրկյանում, բայց հաճախ ստիպված էր բռունցքը սեղմել բերանի վրայով, որպեսզի չթքեր պղպեղը:
«Պարզապես իմանաք, որ սովորական մարդը կկծի այս պղպեղներից մեկը, իսկ հետո չի ցանկանա կծել երկրորդը», - ասել է ռեկորդակիրը:
Նա խոստովանել է, որ չէր որոշի դա անել, եթե նախկինում չհաղթահարեր 100 Naga Jolokia չիլի պղպեղ ուտելու ամենաարագ ժամանակի ռեկորդը։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ