Նոր մանրամասներ՝ Եվգենի Պետրոսյանի առողջական վիճակի մասին
Այլ
Կատակերգու Եվգենի Պետրոսյանն իր Instagram-ում իր հոսպիտալացման մասին լուրերն անվանել է ասեկոսեներ։ Արտիստն իր աշխատասենյակից տեսանյութ է հրապարակել, որում շնորհավորում է կանանց մարտի 8-ի կապակցությամբ։ Նրա հետևորդներից մեկը զարմացած հարցրել է՝ միթե նա վերակենդանացման բաժանմունքում չէ։
«112» տելեգրամյան ալիքը նախօրեին՝ մարտի 8-ին, հայտնել էր, որ Պետրոսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ արտիստի մոտ հանկարծակի սկսվել է ստամոքսաղիքային արյունահոսություն։
Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, կտրուկ է արձագանքել՝ լսելով NEWS.ru-ի թղթակցի հարցը ամուսնու հավանական հոսպիտալացման մասին։ Նա չի պատասխանել և անջատել է հեռախոսը: Ավելի ուշ Բրուխունովան հայտնել է, որ Պետրոսյանը գտնվում է հիվանդանոցում, սակայն նրա վիճակը ծանր չէ։ Նա նշել է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)