Մարտի 8-ի վիճակախաղում վեց ռուսաստանցի շահել է 16,6-ական միլիոն ռուբլի
Ժամանց
«Մեչտալիոն» վիճակախաղի գերմրցանակը՝ 100 մլն ռուբլին, որը խաղարկվել է մարտի 8-ի պատվին (թիվ 129 խաղարկություն), բաժանվել է վեց երջանիկ հաղթողների միջև, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 16,6 մլն ռուբլի։ Այս մասին հայտնում է «ՌԱԻ նովոստի»-ն՝ հղում անելով Ազգային վիճակախաղի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ սա այս վիճակախաղում սուպեր մրցանակը շահելու տասներորդ դեպքն է։ Շահող տոմսերը ձեռք են բերվել Նիժնի Նովգորոդում, Կալմիկիայում, Յակուտիայում, Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով։
Բացի վեց հիմնական հաղթողներից, ևս 17 մասնակից շահել են 1-ական միլիոն ռուբլի։ Շահումներ են ստացել Դաղստանի, Անդրբայկալյան երկրամասի, Ռուսաստանի մի շարք շրջանների (Վոլգոգրադ, Կիրով, Օմսկ, Տյումեն, Սվերդլովսկ) բնակիչները, ինչպես նաև առցանց խաղացողները:
Վիճակահանության ընդհանուր շահումները կազմել են 285,291,902 ռուբլի, շահած տոմսերի ընդհանուր թիվը 1,477,264 է:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան