Զելենսկին Բայդենի օրոք ԱՄՆ-ից գումար է վերցրել այնպես, ինչպես երեխայից կոնֆետ կվերցներ․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ-ում Ջո Բայդենի նախագահության ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ից գումար է վերցրել նույնքան հեշտությամբ, որքան «երեխայից՝ կոնֆետը»։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Բայդենի օրոք Զելենսկին այս երկրից գումար է վերցրել այնպես, ինչպես երեխայից՝ կոնֆետը», - ասել է քաղաքական գործիչը:
Ըստ նրա՝ դա Զելենսկու համար «պարզ» էր։ Թրամփը նաև կրկնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է մոտավորապես 350 միլիարդ դոլար։
Ամերիկացի առաջնորդն այս տարվա փետրվարին հայտարարեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 350 միլիարդ դոլար է հատկացրել՝ նախորդ նախագահ Ջո Բայդենի որոշմամբ։ «Ուստի այժմ ԱՄՆ-ն ցանկանում է հանքային ռեսուրսներ ստանալ ուկրաինական կողմից»,-պարզաբանել է քաղաքական գործիչը։ «Ես ուզում եմ, որ մեր ուղարկած ամբողջ գումարի դիմաց մեզ մի բան տան»,- ասել է նա։
Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի կողմից հատկացված գումարի վերաբերյալ Թրամփի վարկածը։ «Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները մեզ տվել է մոտ 67 միլիարդ դոլարի զենք և 31,5 միլիարդ դոլար ուղղակիորեն»,-ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)