Թրամփը Գրենլանդիային «հրավիրել է» միանալ ԱՄՆ-ին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու ցանկության մասին, սակայն այս անգամ նա ընդգծել է, որ դա հնարավոր է միայն կղզու բնակիչների ցանկության դեպքում։ Գրառումը հայտնվել է նրա Truth Social էջում։
Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը «աջակցում է Գրենլանդիայի ժողովրդի՝ սեփական ապագան որոշելու իրավունքին»։ Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ապահովել կղզու անվտանգությունը։
«Մենք պատրաստ ենք միլիարդավոր դոլարներ ներդնել նոր աշխատատեղեր ստեղծելու և ձեզ հարստացնելու համար, և եթե որոշեք, մենք ձեզ հրավիրում ենք՝ դառնալու աշխարհի ամենամեծ ազգի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մի մասը», - գրել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)