Նաիրի Սարգսյանը ոսկու բիզնեսի մեջ կա, գուցե դրանից է, որ ոսկու շուկայի աշխատողներն էլ չեն բողոքում. տնտեսվարող (տեսանյութ)
ՏեսանյութերԻնչպես արդեն հայտնել ենք, կառավարության դիմաց տնտեսվարողները նորից ակցիա են իրականացնում։
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից, տնտեսվարող Կարինե Գևորգյանն արձագանքեց դիտարկմանը, թե ոսկու շուկայի տնտեսվարողները չեն մասնակցում ակցիաներին, կարծես նրանց խնդիրը լուծվել է։
«Ինչքան տեղյակ եմ, այնպես չէ, որ իրենց հարցը լուծում է ստացել, քննարկումներ են դեռ, Նաիրի Սարգսյանի առաջարկով է եղել։
Կարծում եմ՝ նա ոսկու գործի մեջ կա, հետևաբար իր շահերից ելնելով առաջարկ է արել։ Գուցե մեր բնագավառում էլ պիտի Նաիրի Սարգսյան լիներ, որ մեր հարցն էլ առաջ տանեին, երևի ծանոթ- բարեկամով է»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ԱԺ-ում կազմակերպված քննարկման ժամանակ առաջարկել էր ոլորտի շրջհարկը սահմանել 1%։
Տեսանյութը՝ 168․am-ի


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)