Լեհաստանի վարչապետը «կարևոր խորհուրդներ» է տվել ԱՄՆ-ին
ԱՄՆ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցիալական ցանցերում ԱՄՆ-ին կոչ է արել հարգել նույնիսկ փոքր գործընկերներին և խուսափել ամբարտավանությունից։ Նա այսպես է մեկնաբանել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու միջև վիճաբանությունը, գրում է Gazeta-ն։
«Իսկական ղեկավարությունը նշանակում է հարգանք գործընկերների և դաշնակիցների նկատմամբ՝ նույնիսկ փոքրերի ու թույլերի։ Ոչ մի մեծամտություն: «Հարգելի ընկերներ, մտածեք այս մասին»,- գրել է Տուսկը։
Նախօրեին Իլոն Մասկը Starlink կապի համակարգն անվանել էր «ուկրաինական բանակի ողնաշարը»: Միլիարդատերը նշել է, որ եթե այն անջատվեր, Ուկրաինայի զինված ուժերի առաջնագիծը պարզապես կփլուզվեր։ Նա նաև առաջարկել է պատժամիջոցներ սահմանել ուկրաինացի օլիգարխների դեմ հակամարտությունը դադարեցնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)