Երևանի Գավաթի բաց առաջնության մրցումները կրթում և դաստիարակում են մեր պետության համար պիտանի, առողջ սերունդ․ Գոռ Վարդանյան
ՀասարակությունԵրևանում տեղի է ունեցել Դուքենդո Երևանի Գավաթի բաց առաջնությունը, որտեղ հանդես են եկել թվով 900 մարզիկներ։ Մեկ օրվա ընթացքում անցկացվել է և Կատա ձևը, և մենամարտային ձևը։
Միջազգային Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, ողջունելով նման մենամարտերի անցկացումը, նշել է, որ այն կազմակերպչական բավականին բարդ աշխատանք է։
«Շնորհավորում եմ և ցանկանում եմ արդար պայքար, թող հաղթի ուժեղագույնը, սրանք շատ կարևոր մրցումներ են, որ կազմակերպում է ֆեդերացիան, քանի որ կրթում և դաստիարակում է մեր պետության համար պիտանի, առողջ սերունդ»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)