ԱՄՆ-ը և Հարավային Կորեան մեկնարկել են «Ազատության վահան» համատեղ զորավարժությունները
ԱՄՆ
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան մեկնարկել են համատեղ լայնածավալ զորավարժությունները, որոնք կոչվում են «Ազատության վահան»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Yonhap գործակալությանը հղումով։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունների նպատակը դաշնակիցների միջև փոխկապակցվածության բարձրացումն է։ Զորավարժություններին ներգրավված է հարավկորեացի մոտ 19 000 զինվորական։
Զորավարժությունները ներառում են 16 լայնածավալ դաշտային վարժանքներ՝ հաշվի առնելով Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցությունը։ Սրանք առաջին խոշոր համատեղ զորավարժություններն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք։
Զորավարժությունները կավարտվեն մարտի 20-ին։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան