Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները 

Փաշինյանի հայտարարությունն իմ հասցեին զրպարտչական է․ Լևոն Բարսեղյան

Քաղաքական

Գյումրու ավագանու ընտրություններում Եվրադաշինքի քաղաքապետի թեկնածու Լեւոն Բարսեղյանի հայտարարությունը վարչապետ Փաշինյանի մեղադրանքի մասին Վարչապետ Փաշինյանը մարտի 9-ին Գյումրիում, ավագանու արտահերթ ընտրությունների ոչպաշտոնական քարոզարշավում ունեցած իր ելույթում հայտարարել է. «Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ.նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին: Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին: Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 մլն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն: Ընդ որում` հայտնի են՝ ումն են էդ գույքերը: Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են, եւ դրանք Սերժիկի գույքերն են»:

Գյումրիում առաջադրվել է 9 քաղաքական ուժ իրենց քաղաքապետերի թեկնածուներով: Վերոհիշյալ հայտարարությամբ Փաշինյանը ՔՊ թեկնածուի բոլոր մրցակիցներին թիրախավորել է ծանր մեղադրանքով, թե նրանք, «…դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես էլ եմ այս ընտրություններում թեկնածու, եւ առաջադրվել էի այդ ելույթից 4 օր առաջ, այդ նա մեղադրանքը վերաբերում է նաեւ ինձ: Անկախ այն հանգամանքից, թե քանի թեկնածուի մասին է տեղյակ եղել Ն.Փաշինյանը ելույթի պահին, անկախ այն հանգամանքից, թե ինչ հռետորաբանական հնարք է կամեցել կիրառել ու ինչ մտքի թռիչք է ունեցել այդ պահին, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են իր խորհրդատուները նման բան հայտարարելու համար, այդ հայտարարությունը իմ հասցեին զրպարտչական է, չնայած անվանական չէ: Առնվազն տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ բացի մեր անձնական մոտավորապես 25-ամյա ծանոթությունը, վարչապետը, պաշտոնի բերումով տիրապետում է ապօրինի գույքի եւ հարակցությունների մասին տեղեկություններին ու անհնար էր, որ չիմանար, որ իմ գույքերից որեւէ մեկը չի քննվում որպես ապօրինի ծագման գույք: Բացի այդ, վարչապետը տեղյակ է, թե ես եւ իմ ընտանիքը ինչպիսի զրկանքներ ու տառապանքներ ենք կրել իր նշած անձանց իշխանավարության տարիներին: Այդով հանդերձ, գուցե ի նկատի ունենալով այլոց, նաեւ իմ մասին է խոսել այդ մարդկանց հետ կապակցվածություն մատնանշող նվաստացուցիչ ենթատեքստով:

Ես որպես հարկատու պարտավոր չեմ բացատրել վարչապետին, որ այս օրերին այդպիսի հայտարարությունները բարդացնում են առանց այն էլ ապատեղակատվական եւ մանիպուլյատիվ քարոզչական մթնոլորտը, բայց հանուն քաղաքի, Հայաստանի հանրապետության եւ քաղաքական մշակույթի բարձր որակի, ստիպված եմ մի քանի կոչ անել. Պետական բարձր պաշտոնյան պարտավոր է պատասխանատու լինել իր հայտարարությունների եւ գործողությունների համար: Այս համատեքստում արժեքավոր կլիներ իր պարզաբանող եւ ափսոսանքի հայտարարությունը վերոհիշյալի մասին: Հրապարակային մեղադրանքները անել աներկբա մատնանշումներով եւ հիմնավոր կերպով: Հակառակի հետեւանքով ձախողումների օրինակները («Մարտի մեկն ամբողջ ծավալով բացահայտված է…», «ես նման բան չեմ ասել», Ն.Փ.) վարկաբեկում են նմանատիպ հայտարարություններն անողներին: Միաժամանակ, կարեւոր է այդ հայտարարություններն անելիս չվնասել հնարավոր իրավական գործընթացները, քննությունները եւ դատավարությունները: Այդօրինակ ճառերից առաջ խորհրդակցել բանիմաց մարդկանց, խորհրդականների եւ օգնականների հետ, խուսափելու համար ամոթալի վրիպումներից, եթե իհարկե դիտավորություն չէր արածը: 30 րոպե տեւած ելույթի մյուս դրվագներին (ապօրինի գույքը ինստիտուցիոնալ եղանակով ենք վերադարձնում, այդ պատճառով է ուշանում, ռենջ-առ-ռենջ ենք վերադարձնելու…, Գյումրեցին ա որոշել, որ Սարիկ Մինասյանը պետք է լինի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար …, Գյումրեցիները պիտի ընտրեն իրենց ընտրածներին…) անդրադարձել եմ եւ կանդրադառնամ որպես քաղաքական նպատակահարմարությունից բխած տեքստերի: Լեւոն Բարսեղյան, Եվրադաշինքից Գյումրու քաղաքապետի թեկնածու


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին
Ամենադիտված