Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Ապահով վարկային Հայաստան

Վերլուծական

Այսօր «Արդշինինվեսբանկի» Երիտասարդականի մասնաճյուղից բանկային քարտ պետք է վերցնեի: Սերժ Սարգսյանի ելույթից հետո ոգևորված սպասում էի, որ հիանալի՝ մի երկու ամիս առաջվանից 15 անգամ ավելի որակյալ սպասարկում կստանամ: Սակայն մտնելով բանկ` տեսնում եմ 15-հոգանոց հերթ հաճախորդների սպասարկման բաժնի մոտ: Իմիջիայլոց, հաճախորդների սպասարկման բաժին ասվածը մի փոքրիկ սենյակ է` 4 աշխատողով, ովքեր սպասարկում են բոլոր հաճախորդներին, և սենյակի դռան մոտ միշտ նվազագույնը 5 հոգի կանգնած է հերթի: Մոտ 2 ժամ սպասեցի հերթում, և այդ ընթացքում մոտ 10 հոգի, մտքի մեջ ասելով «սա Հայաստանն է, և վերջ», հերթում առաջ անցավ ինձանից: Դե հա, քանի դեռ մեր քաղաքացիները «Սա Հայաստանն է, և վերջ»-ի տակ տեսնում են միայն վերջ, ու ոչ մի բան չի կարող փոխվել, բնականաբար իրենք էլ ցանկություն չունեն փոխվելու և «ում երեսն է ավելի պինդ, ով ունի ծանոթ-բարեկամ, ով է ֆիզիկապես ավելի ուժեղ» սկզբունքով շարժվում են դեպի «ապահով Հայաստան»:

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի այն պնդումը, որ այսօր ունենք վերելք ապրող քաղաքացիական հասարակություն ու մամուլ, որն իր ազատության աստիճանով առաջ է շատ ու շատ երկրներից, այդ թվում՝ նաև ավելի զարգացած և ժողովրդավարության ավելի երկար պատմություն ունեցող երկրներից, ես՝ որպես քաղաքացիական հասարակության և մամուլի ներկայացուցիչ, համարձակվում եմ մատնանշել բանկային համակարգում առկա խնդիրները և թերությունները՝ հույս ունենալով, որ «բարեփոխված համակարգերը» կլծվեն այդ խնդիրների լուծմանը:

Այսօր ինձ հետ պատահածն ապացույցն է այն բանի, որ նույնիսկ սպասարկման, մասնավորապես՝ բանկային սպասարկման ոլորտը նույնպես գտնվում է այն նույն օիգարխիկ բիզնեսի տրամաբանության մեջ, որի մեջ գտնվում են մեր տնտեսության բոլոր ոլորտները: Բանկային համակարգը, ինչպես և մյուս ոլորտները, առաջնորդվում են ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքով՝ «նվազագույն ծախսերով հասնել առավելագույն արդյունքի»: Սակայն մեր դեպքում այս սկզբունքը գործում է ավելի վատ ձևով, որովհետև եթե այլ շուկայական տնտեսությունների պայմաններում այդ ամենին հասնելու համար շեշտը դրվում է սպասարկման որակը բարձրացնելու, դրանով իսկ առավելագույն քանակով հաճախորդներ ներգրավելու, ինպես նաև աշխատողների բավարարվածությունը կատարված աշխատանքից բարձրացնելու, դրանով իսկ աշխատունակությունը և աշխատանքային պատասխանատվությունը բարձրացնելու միջոցով, ապա մեր դեպքում շեշտը դրվում է աշխատողներին հնարավորինս շահագործելու, մի 3 անձի գործ յուրաքանչյուրի վրա դնելու ձևով, իսկ հաճախորդներն էլ ոչինչ, որ մի 2 ժամ կսպասեն:

Իսկ հաճախորդները այսօր շատ էին, քանի որ չկարողանալով փակել Ամանորի ծախսերը՝ ստիպված էին վերցնել «Նուռ» քարտեր՝ ավելի ապահով նոր տարի նշելու համար: «Նուռ» քարտ վերցնելը ենթադրում է սպառողական վարկերի ձևակերպում, և նմանատիպ սպառողական վարկերի ձևակերպումը բավականին բարձր տոկոսադրույքներով մասսայական բնույթ ունի: Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով բանկային համակարգի զարգացման ընտրված ուղղությունը, օլիգարխների մասնակցությունը բանկային ոլորտում, բարձր տոկոսադրույքներով վարկեր վերցնելու ընթացակարգերի հեշտացումը, աստիճանաբար անցում է կատարում բանկային օլիգարխիային: Այսինքն՝ ռազմական, այնուհետև՝ քրեական, վախի և ուժի վրա հիմնված օլիգարխիկ համակարգերն աստիճանաբար փոխարինվում են քաղաքացիների ֆինանսական կախվածության վրա հիմնված օլիգարխիայով, որի «գալստուկավոր», «քաղաքակիրթ» ներկայացուցիչների հետ պայքարելը դառնում է գրեթե անհնար: Այնպես որ, աստիճանաբար Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործում մի նոր դարաշրջան, մենք գնում ենք դեպի «ապահով Հայաստան»՝ «ապահով վարկային Հայաստան»:

Սևակ Մամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված