Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև Էստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները Տեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի» «Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ «Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա է Գյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքը Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն են 

Սա չի նշանակում տուգանքի վճարում, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկում․ ՀՀ ԱՆ պարզաբանումը

Հասարակություն


ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է. «Մամուլում շրջանառվում են լուրեր առ այն, որ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված Վարչական դատավարության օրենսգրքում
փոփոխությունների նախագիծը միտված է սահմանելու, որ քաղաքացին նախ վճարի տուգանքը, ապա կարողանա դատական կարգով վիճարկել այն: Մինչդեռ նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Մասնավորապես, Արդարադատության նախարարության կողմից շրջանառված Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը սահմանում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները, և դրա փոխարեն սահմանել, որ վիճարկման հայցի դեպքում նույնպես կարող է ներկայացվել ըստ անհրաժեշտության հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Այսինքն, անձինք միևնույն է կարողանալու են միջնորդել և դատարանի որոշմամբ տուգանքը չվճարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը:

Առաջարկվող փոփոխության հիմքում ընկած է այն, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմնական կանոնից՝ այսինքն` հայցադիմումը վարույթ ընդունելու հետևանքով վարչական ակտի գործողության կասեցումից զատ գործում են մի շարք բացառություններ: Մասնավորապես, նշված բացառությունները առանձին դեպքերի համար սահմանում են, որ տվյալ դեպքում վարչական ակտը վիճարկելու դեպքում դրա վիճարկումը չի հանգեցում վարչական ակտի ինքնաբերաբար կասեցման և հայցվորը կրկին, ըստ անհրաժեշտության, պետք է միջնորդություն ներկայացնի դատարան: Այդ բացառությունները ներկայումս հասել են թվով 8-ի, և անգամ կարելի է ասել, որ դրանց կիրառումն է դարձել ընդհանուր կանոն:

Ըստ այդմ, հետևելով վարչադատավարական հարաբերությունների զարգացմանը, նախարարությունը առաջարկել է այս բացառությունների շարքը ժամանակի ընթացքում լրացնելու փոխարեն, սահմանել ընդհանուր կանոն, որ վարչական ակտի գործողությունը այն վիճարկելու դեպքում շարունակվում է, քանի դեռ հայցվորը չի ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և դատարանը չի բավարարել այն:

Միաժամանակ, ցանկանում ենք արձանագրել, որ սա չի նշանակում տուգանքի վճարում, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկում: Առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում ևս քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկելու վարչական ակտերը, միայն տարբերությունը այն է լինելու, որ ըստ անհրաժեշտության իր հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի, և ինչ հետևանքներ կարող են իր համար առաջանալ, եթե այն չկասեցվի: Այսինքն, ամեն դեպքում, դատարանը, ըստ հայցվորի միջնորդության, կարող է քննարկել և հայցի ապահովում կիրառել:

Միաժամանակ, նախագծով նաև նախատեսվել է հնարավորություն, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկման հայցով հայցի ապահովման միջնորդություն ստանալիս դատարանը գա եզրահանգման, որ անհապաղ հայցի ապահովման միջոց չկիրառելը կհանգեցնի անդառնալի հետևանքների, վերջինս հնարավորություն ունենա անմիջապես կիրառելու հայցի ապահովման միջնորդությունը՝ առանց սպասելու պետական մարմնի դիրքորոշմանը:

Այսինքն, վարչական ակտի գործողությունը փաստացի չի կասեցվելու երկու հիմքով՝ 1-ինը դա այն է, որ հայցվորը չի դիմել հայցի ապահովում կիրառելու համար, և 2-րդն այն է, որ դատարանը գտել է, որ դրա անհրաժեշտությունը բացակայում է:

Եթե հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվի և վարչական ակտի գործողությունը չկասեցվի, ապա վարչական պատասխանատվության ենթարկված անձը բնականոն ընթացակարգով պետք է վճարի տուգանքը և դատական ակտը հօգուտ նրա կայացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո դիմում ներկայացնի վճարված տուգանքի գումարը ետ ստանալու համար:

Ընդ որում, ի տարբերություն վարչական մյուս հայցատեսակների՝ այս դեպքում հատուկ նախատեսվել է նաև վարչական դատարանի հայցի ապահովման վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն՝ որպես մեկ այլ հավելյալ երաշխիք:

Այսինքն, բոլոր այն պնդումները, թե նախարարության կողմից մշակած նախագծով պարտադրվում է վճարել տուգանքը և հետո միայն դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը և որևէ կերպ չեն արտացոլում նախագծի մշակմամբ հետապնդվող նպատակները»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդ
Ամենադիտված