Մահացել է գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը
Հասարակություն
Այսօր Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի Այգավան գյուղում գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը։ Երկրորդ վիրավորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Այս մասին Euromedia24-ին հայտնել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
«Տղամարդը մահացել է երեկ։ Նա ուներ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ, մարմնի մակերեսի 50 տոկոսից ավելին այրված էր, ուներ նաև շնչուղիների վնասվածք։ Պայթյունի միջադեպը եղել էր մարտի 4-ին։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել էր հեղուկ գազի գլանատակառը՝ մոտ 25 տոննա տարողությամբ։
Մարինե Դվոյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)