Ընդդիմադիրները ողջունում են Դաշնակցության վճռական պայքարի կոչը. ՀՀԿ-ն առայժմ չի բացում խաղաքարտերը (տեսանյութ)
ՔաղաքականԸնդդիմադիր գործիչները ողջունում են Դաշնակցության հայտարարությունը ազգային պետության կառուցման և հայկական ինքնության պահպանման համար վճռական պայքարի վերաբերյալ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը Euromedia24-ի հետ զրույցում նշեց, որ նույն ռազմավարական նպատակները հետապնդում է նաև Հանրապետական կուսակցությունը:
Փետրվարի 26-ից մարտի 6-ը Հայաստանում տեղի էր ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության 35-րդ Ընդհանուր ժողովը, որի ավարտին ընտրվել էր ՀՅԴ բարձրագույն մարմնի՝ Բյուրոյի նոր կազմը: Երեկ՝ մարտի 10-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանը և Հակոբ Բագրատունին ներկայացրեցին 35-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությունը, որով Դաշնակցությունը ռազմավարական նպատակ է հռչակում նոր որակի ազգային պետության կառուցումն ու հայկական ինքնության պահպանումը և հայտարարում է պայքարի վճռական հանգրվանի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արամ Սարգսյան

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան