Կրթվելը երբեք ավելորդ չէ, քաղաքը դատապարտելուց առաջ. Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
Բլոգոսֆերա
Կրկին գարուն, կրկին սպասվող ծառահատումների մասին իրազեկում։ Հարավային շոգ քաղաքում՝ փողոցների երկայնքով հատել չորադիմացկուն, լայնասաղարթ բարձրաբուն թեղիներն ու տնկել խիստ խոնավասեր, փոքրասաղարթ գնդաձև կատալպաներ, որոնք չունեն օդի աղտոտման նվազեցման, խիտ ստվերի ապահովման և այլ Երևանի էկոխնդիրների նվազեցման գործառույթ, մեղմ ասած պրոֆեսիոնալ չէ։ Այս մասին իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը:
«Այդ բույսերը այգեպուրակային տարածքների համար են նախատեսված, ոչ թե խնդիրներով լի երևանյան փողոցների։
Նկարներում՝ կատալպան է փոքրիկ պարտեզում և թեղիները՝ Իրանի և Ալմաթիի փողոցներում։ Կրթվելը երբեք ավելորդ չէ, քաղաքը դատապարտելուց առաջ…»,- նշել է նա:


