Տարոն Մարգարյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում․ Շարմազանով
Բլոգոսֆերա
Տարոն Մարգարյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում, Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլիզմը «քրեական հետապնդում է հարուցել» ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի նկատմամբ։
Սա ռեժիմի ռեպրեսիոն քաղաքականության վառ դրսեւորումն է։
Սա հերթական քաղաքական հետապնդումն է ընդդիմադիր ՀՀԿ-ի դեմ։
Նիկոլիզմը բեմականացված շոուներով փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։
Կապիտուլյանտների փորձերը ճնշելու ընդդիմադիրներին արդյունք չեն տալու»,– գրել է նա։
