Արարատ Միրզոյանն աչքի է ընկել լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ պահվածքով․ Նարեկ Գալստյան (տեսանյութ)
ԲլոգոսֆերաՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աչքի է ընկել 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ մեղմ ասած ոչ կոռեկտ պահվածքով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նարեկ Գալստյանը։
«Ի՞նչ է եղել իրականում։ Միրզոյանը սկզբունքորեն հրաժարվում է ճեպազրույցներ տալ կառավարության ու խորհրդարանի միջանցքներում այն պարագայում, որ նա ու իր քաղաքական թիմն այսօր կայացնում են Հայաստանի համար ճակատագրական ու, իմ սուբյեկտիվ կարծիքով, կործանարար որոշումներ։ Կառավարության նիստից հետո Մերին խնդրում է, որպեսզի Միրզոյանը ճեպազրույց տա, ինչին հերթական անգամ բացասական պատասխան է հնչում։ Մերին, հաշվի առնելով կառավարության փողերով Հայաստան եկած ու իշխանական վերնախավի հետ ինտերվյու արած թուրք լրագրողների պատմությունը, հարցնում է, թե արդյո՞ք Միրզոյանը ինտերվյու է տալիս «միայն թուրք գործընկերներին»։ Արդեն տեսանյութում երևում է Միրզոյանի պահվածքը»,– գրել է նա։
