Հետաքրքիր է, իսկ Արարատ Միրզոյանը պատկերացում ունի, թե ինչքան մարդ է Հայաստանում հենց իրեն ասում Ամոթ ձեզ. իրավապաշտպան
Բլոգոսֆերա
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանանը, արձագանքելով այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի՝ լրագրողներին տված ամոթանքին, գրում է.
«Այսօր, Արտգործնախարար, նախկին ցեղասպանագետ Արարատ Միրզոյանը ամոթանք է տվել լրագրողներին։ Նա, հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ «Մենակ թուրք գործընկերների համար եք գնո՞ւմ, պարոն Միրզոյան», հարցրել է լրագրողներից մեկը։
«Երբ որ ձեզնից որևէ մեկն ասում է՝ մենակ թուրք գործընկերներին եք պատասխանում, լրիվ իրավունք ունեմ ասելու՝ ամոթ ձեզ», հակադարձել է Միրզոյանը։ Հետաքրքիր է, իսկ Արարատ Միրզոյանը պատկերացում ունի, թե ինչքան մարդ է Հայաստանում հենց իրեն ասում Ամոթ ձեզ։
Եվ այդ մարդիկ լրիվ իրավունք ունեն ասելու՝ ամոթ ձեզ,,մեր երկրի դեմ վարած ձեր քաղաքականության համար»։
