Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Կարեն Կարապետյանը ստո՞ւմ է

Վերլուծական

Շաբաթ օրը՝ ՀՀԿ 14-րդ համագումարի ժամանակ, պատգամավոր Կարեն Կարապետյանը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, որոշել էր դառնալ ԲՀԿ առաջնորդի փաստաբանը: Ծառուկյանի շահերի պաշտպանական ակցիայի շրջանակներում ՀՀԿ գործադիր մարմնի անդամը լրագրողներին հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը երբեք չի հայտարարել, որ ինքը թեկնածու է.

«Ես երբեք որևէ լրատվական դաշտում այդպիսի մոտեցում չեմ տեսել անձամբ իր կողմից, անձնական հարաբերությունների դաշտում էլ, ես երբևիցե այդ ամբիցիաները չեմ նկատել»:

Փաստորեն, պետության թիվ մեկ կուսակցության կարկառուն անդամը հենց կուսակցության համագումարի ժամանակ հրապարակավ խեղաթյուրում է իրականությունը՝ միայն և միայն այն բանից ելնելով, որ պաշտպանի իր սանիկին:

Գագիկ Ծառուկյանը, իհարկե, պարզ տեքստով երբևէ չի հայտարարել, թե ինքն առաջադրվելու է նախագահի թեկնածու: Սակայն Գագիկ Ծառուկյանը Հայաստանի երկրորդ կուսակցության լիդերն է և, որպես այդպիսին, իր վերջին շրջանի բազմաթիվ հայտարարություններով տվել է բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ անպայմանորեն առաջադրվելու է: Ծառուկյանի բոլոր «վերջին դասերը» ոչ այլ ինչ էին, եթե ոչ հենց լուրջ քայլ կատարելու միտում ունեցողի հայտարարություններ. նպատակն ընդամենն առաջադրման պահի կարևորության սրումն էր, ինտրիգի ավելացումը: Ծառուկյանին շատերը, իհարկե, կարող են մեղադրել ոչ այդքան լուրջ քաղաքական գործիչ լինելու մեջ, սակայն երևի թե չգտնվի մեկը, որ կարողանա կասկածի ենթարկել Ծառուկյանի տղամարդկությունը:

Ինչ-ինչ, բայց Գագիկ Ծառուկյանը տղամարդ է, իսկ հայ իրականության մեջ տղամարդն ընկալվում է առաջին հերթին նրանով, որ խոսքերն օդի մեջ հենց այնպես բաց չի թողնում (հատկապես, եթե այդ տղամարդու կարգախոսն է «Մեր խոսքը գործ է»), եթե մի բան ասում է, առավել, եթե թույլ է տալիս նաև իր կուսակիցներին ասել այնպիսի բաներ, որոնք ավելի ու ավելի են հասարակության մեջ ամրապնդում իր առաջադրման թեզը…

ԲՀԿ ամենալուրջ խոսնակի համարումն ունեցող Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ չէ, որ հաստատակամորեն հայտարարել է, որ Ծառուկյանը պետք է առաջադրվի: Ծառուկյանի առաջադրման թեզն ամրապնդվեց Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան խոստովանություն-հայտարարությամբ առ այն, որ, ճիշտ է, ինքը շատ էր ուզում առաջադրվել, բայց քանի որ կուսակցության տարածքային կառույցների ցանկալի թեկնածուն Ծառուկյանն է, ինքը զիջում է և քաշվում մի կողմ:

Առաջադրման փաստը վերջնականապես հաստատված համարվեց Ծառուկյանի հայտարարությամբ առ այն, թե որոշումն արդեն կայացրել է, բայց «քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից: Մյուս կողմից, սա նաև օպտիմալ ժամանակահատված է՝ կուսակցական ընկերների և քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները և առաջարկները լսելու համար»:

Ցանկացած (խոսքը կայացած քաղաքական համակարգ ունեցող պետություններին է վերաբերում) երկրի քաղաքական գործիչներին եթե հրամցնեն փաստերի այս քանակությունը, ի պատասխան կստացվի միայն մի վճիռ՝ նման հայտարարություններ անում է միայն այն մարդը, ով հաստատապես որոշել է առաջադրվել: Հակառակ դեպքում սա կարող էր դիտվել որպես անլրջություն, ինտրիգանություն, քաղաքական գործչին անվայել պահվածք: Իսկ դրանում, բնականաբար, որևէ մեկը չի էլ համարձակվի մեղադրել Գագիկ Նիկոլայիչին, ասել, թե նա զուր տեղը հուսավառ արեց իր էլեկտորատին, իսկ հետո կանգնեցրեց փաստի առաջ:

Եվ ուրեմն, սա հարց է, որ առանձնապես քննարկման, ապացուցման կարիք էլ չունի: Ծառուկյանը պատրաստվում էր առաջադրվել ու վերջ: Այլ հարց է, թե ինչու չառաջադրվեց:

Հենց այս տեսանկյունից միանգամայն հասկանալի են ԲՀԿ–ական խոսնակների, շարքային պատգամավորների, ԲՀԿ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր տրամաչափի գործիչների տարաբնույթ պարզաբանում-արդարացումները՝ չառաջադրման պատճառների վերաբերյալ: Եվ հենց այս տեսանկյունից էլ ավելի քան անհասկանալի է, թե ինչ կարիք կա, որ մրցակից կուսակցության ներկայացուցիչը մրցակից-թեկնածուի համար այդ աստիճան «դոշ տա»՝ հանուն այդ վեհ նպատակի գնալով քաղաքական գործչին պատիվ չբերող սուտ հայտարարության (ինչպես հայտնի է, Բիլ Քլինթոնին հեղինակազրկեց ոչ այնքան Մոնիկա Լևինսկու հետ օվալաձև դահլիճում ոչ տրադիցիոն եղանակով սեքսով զբաղվելը, որքան այն, որ պրեզիդենտը ժխտեց այն, այլ կերպ ասած՝ ստեց):

Իհարկե, Կարեն Կարապետյանին էլ կարելի է հասկանալ: Կարապետյանները Ծառուկյանի հետ քավոր-սանիկային հարաբերությունների մեջ են, դրա համար էլ Կարապետյանն ամեն ինչ անում է սանիկի քայլը մեղմացնելու համար: Հասկանալ կարելի է, բայց ամբողջ հարցը հենց այդ իրողության, այդ ամենը «հասկանալու» մեջ է: Հայ իրականության, Հայաստանի քաղաքական դաշտի ամբողջ ողբերգությունը պարփակված է հենց սրանում, որ մեզ մոտ ո՛չ թե քաղաքական դաշտ է, այլ քավոր-սանիկային համքարություն, մեզ մոտ ո՛չ թե քաղաքական գործընկերություն է, այլ քավոր-սանիկային թամադայություն: Ինչո՞ւ: Որովհետև՝ սա Հայաստա՛նն է:

Սա Հայաստանն է, որտեղ քաղաքական հարցերը լուծվում են ո՛չ թե քաղաքական հարթության մեջ, այլ քավոր-սանիկային բանակցություններում: Սա Հայաստանն է, որտեղ պետության կարևորագույն պաշտոններում նշանակվում են ո՛չ թե պրոֆեսիոնալներ, այլ քավոր-սանիկային թամադայությամբ «դաբրո ստացած» աներձագներ, փեսաներ, սանիկներ և այսպես շարունակ:

Եվ վերջապես, սա Հայաստանն է, որտեղ թամադայությունն ու քավորությունն այն աստիճան են խորացել ու արմատներ գցել հասարակության մեջ, որ արդեն քաղաքական դաշտում էլ քավոր-սանիկությունը դառնում է կանխորոշիչ, դառնում է դոմինանտ և որ հանուն քավոր-սանիկային հարաբերությունների անգամ կուսակցականը դեմ է գնում սեփական կուսակցության շահին, դեմ է գնում բարոյականության ընդունված նորմերին («սուտ մի վկայեր»-ը դեռ Աստվածաշնչով է հաստատված որպես գերագույն բարոյական նորմ), ինչ է թե՝ արդարացնի քավորի իր բարձր ու վսեմ կոչումը:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված