Սա առաջին դեպքն է, երբ պետությունների միջև պայմանագրեր են նախապատրաստվում` առանց հանդիպումների․ Էդգար Ղազարյան
Բլոգոսֆերա
Դիվանագիտության պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ պետությունների միջև պայմանագրեր են նախապատրաստվում` առանց հանդիպումների և բանակցությունների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հանրային գործիչ Էդգար Ղազարյանը։
«Հիշեք, թե վերջին անգամ երբ են հանդիպել Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը»,– նշել է նա։
