Բավական չէ՞ Հայաստանի ինքնիշխանության ամեն զիջում ողջունեք, գոնե մեր ջախջախմամբ մի հրճվեք. Մարուքյան
Բլոգոսֆերա
Այս պահին տարբեր երկրների Արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններով են հանդես գալիս՝ ողջունելով հայ-ադրբեջանական նոր համաձայնությունը՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանային հակամարտության կարևոր լուծում, գրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մինչդեռ ՀՀ քաղաքացիները լավ հիշում են, որ նման հայտարարություններ հնչել էին նաև Տավուշի մարզի սահմանազատման աշխատանքների վերաբերյալ, սակայն դրանից հետո ադրբեջանական զինված ուժերը այդպես էլ դուրս չեկան Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Բավական չէ՞ Հայաստանի ինքնիշխանության ամեն զիջում ողջունեք։ Ոչնչով չեք աջակցել, գոնե մեր ջախջախմամբ մի հրճվեք»:
