Փաստացի ստացվում է, որ Հայաստանում գրանցված է պաշտոնապես հաստատված հիմնական դեղերի միայն կեսը. Հակոբ Բադալյան
Բլոգոսֆերա
Հակոբ Բադալյանը գրում է. «Անկախ դեղատների ասոցիացիան տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանում պաշտոնապես հաստատված հիմնական դեղերի ցանկում առկա է 542 անուն դեղ, բայց պաշտոնական գրանցում ունեցող դեղերը դրանցից 236-ն են:
Փաստացի ստացվում է, որ Հայաստանում գրանցված է պաշտոնապես հաստատված հիմնական դեղերի միայն կեսը: Հետեւաբար, օրինական ճանապարհով հնարավոր է Հայաստան ներկրել եւ վաճառել պաշտոնապես հաստատված ՀԻՄՆԱԿԱՆ դեղերի ցանկի միայն կեսը:
Այս իրավիճակը կամ անհեթեթ է, կամ պարզապես կոռուպցիոն: Հնարավոր է երկուսը միասին:
Եթե դեղերը հաստատված են պաշտոնապես, ինչու՞ գրանցված չեն: Որպեսզի հաստատված ՀԻՄՆԱԿԱՆ դեղերի կեսը շրջանառվի ստվերու՞մ:
Այսս խնդիրները պետք է լինեին ցանկացած հանրային օրկարգի առաջին տեղերում: Բայց, մեզ մոտ բավականին հմտորեն առաջին տեղերում են հայտնվում թիթեռ թեմաներ, որոնք էդպես մեկօրյա կյանքով փոխարինում են միմյանց, որ հանրային կյանքում չմնա ժամանակ առավել ֆունդամենտալ խնդիրներով զբաղվելու համար»:
