Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը 

Հայկական սփյուռք կամ երբեմնի ազգային հարստություն, որ առոչինչ է դառնում. Վահագն Մելիքյան

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը.

«Կասկածից վեր է, որ այսօրվա Հայաստանում ստեղծված և օրըստօրե խորացող ճգնաժամային իրավիճակը չէր կարող իր հետքը չթողնել նաև Հայկական սփյուռքի վրա։ Հայաստանի վերանկախացումից ի վեր, ցավով պետք է արձանագրենք, որ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների ճնշող մեծամասնությունը երբեք այսքան օտարված, անտեսված, հեռացված ու մեկուսացած չի զգացել իրեն։

Օրվա իշխանությունների կողմից վերջին տարիներին իրականացված ու շարունակական բնույթ կրող բաժանարար գծերի ու պառակտիչ քաղաքականությունը հասել է նաև հայկական տարբեր համայնքներ՝ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով։ Խախտվել է հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում իրականացվող աշխատանքային հարմոնիան, զրոյացվել է Հայկական աշխարհի ցանցային հնարավորությունների օգտագործման գործիքակազմը, բոլոր հնարավոր և անհնար միջոցներով տարաբնույթ արգելքներ ու պատնեշներ են դրվել սփյուռքյան տարբեր ազգային կառույցների առջև, իսկ իշխանությունների վարած հակազգային ու պարտվողական քաղաքականության քննադատները հայտնվել են Հայաստանում անցանկալի անձանց (persona non grata) ցուցակում։ Եվ որքան էլ աբսուրդային թվա այս ոչ բնական իրավիճակը, այնումենայնիվ, իշխանությունների կողմից գիտակցված և ծրագրված, իր էությամբ հակահայկական ու զիջողական դիրքորոշման կարևորագույն մասն է կազմում։

Վստահ եմ, չեք մոռացել տարիներ առաջ, ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության հայտնի ճարտարապետներից մեկի՝ Ահմեդ Դավութօղլուի հայտնի մոտեցումը, որ հայ-թուրքական մերձեցման ճանապարհին հիմնական խոչընդոտը հայկական սփյուռքն է։ Հայաստանի ներկայիս վարչակազմն իր հետևողական ջանքերով ամեն ինչ անում է երեք տասնամյակից ավել, տարաբնույթ վայրիվերումներով անցած, սակայն ժամանակի փորձությանը դիմացած և արդեն իսկ ձևավորված, ինչու ոչ նաև կարծրացման իր հստակ ճանապարհը բռնած  Հայաստան-Սփյուռք գործակցությունը թուլացնելու և արդյունքում հիմնահատակ ջարդելու ուղղությամբ՝ դրանով իսկ, ինչպես արդեն բազմիցս ականատեսն ենք եղել, բավարարելով Հայաստանի անթաքույց ոխերիմ երկու հարևանների պահանջների անվերջանալի ցուցակի առանցքային կետերից մեկը։

Նպատակը հայտնի է. ունենալ հնազանդ, չանհանգստացնող, իներտ, իշխանությունների քիմքին հաճո, որոշ դեպքերում՝ վարած քաղաքականությունը փառաբանող, գործողություններին ծափահարող և ցանկացած պարագայում մանիպուլացվող մարդկանց ներկայություն՝ պատեհ առիթի դեպքում մատնացույց անելու համար, որ սփյուռքի տարբեր շրջանակների հետ ակտիվ գործունեություն է ծավալվում։ Սա, վարչախմբի ղեկավարի կողմից հռչակված իրական, սակայն իրականության մեջ անմիտ, անբովանդակ, ազգային երազանքներից ու տեսլականներից զուրկ, ամուլ ու ծնկած Հայաստանի պատկերն է՝ իր անհոդաբաշխ փաթեթավորման մեջ, ինչն անպատկառ ձևով այսօր դրված է քննարկման՝ անհասկանալի, իսկ առանձին դեպքերում նաև հասարակությանը քաջ հայտնի ու պալատական սազանդարի կեցվածքով ուրացող կերպարների ներգրավմամբ։ Համոզված եմ, որ ինչպես Հայաստանում, Սփյուռքում նույնպես, օրեցօր ավելանում են իրենց խոր նիրհից արթնացող, ստի, կեղծիքի ու զանազան մանիպուլացիաների արդյունքում թմրային ազդեցության ճիրաններից ազատվող մեր հայրենակիցներից շատ շատերը։

Գաղտնիք չէ, որ ներկայիս հարափոփոխ աշխարհում, որտեղ իրենց անկասելի ընթացքն են բռնել արժեհամակարգային վերաձևակերպումն ու հին աշխարհակարգի ապամոնտաժումը, հսկայական դերակատարում են ստանձնել ուժեղ, ունակ, սկզբունքային ու համարձակ անհատները։ Անժխտելի փաստ է, որ մեր ժողովուրդն ունի նման անհատների մի մեծ շտեմարան, որի պատկառելի մասը բաժին է ընկնում հենց Սփյուռքին, ինչով մենք մշտապես հպարտացել ենք։ Ավելին, շատ պարագաներում այդ անհատները մեծագույն նվիրումով ու ազդեցության իրենց հնարավորություններով կարողացել են լուծել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից բխող և առաջին հայացքից անլուծելի թվացող բարդագույն խնդիրներ։

Սա մշտապես անհանգստացրել է մեր թշնամիներին՝ ճանապարհի կեսին անիրականացած թողնելով նրանց նենգ ծրագրերը։ Եթե այս ամենին ավելացնենք նաև Սփյուռքում գործող ազգային, հոգևոր, քաղաքական ու մասնագիտական տարբեր կառույցները, միություններն ու միավորներն, ապա պատկերը լիարժեք կդառնա, թե ինչպիսի ահռելի ներուժից է մեջքով շրջվել օրվա վարչախումբը։ Եվ դա արել է առանց աչք թարթելու, առանց վայրկյան անգամ վարանելու՝ այսրոպեական ու փոքրոգի որոշումներ ընդունելով։ Արել է դա շատ պարզ մի պատճառով, որպեսզի հաճոյանա իրեն անընդհատ նվաստացնող, ծաղրի առարկա դարձնող, սպառնալիքով հոխորտացող, հայատյացության գերագույն դրսևորումները չթաքցնող, իրենց իսկ բնութագրմամբ հակառակորդներին։

Մարդու բնավորության ամենաարատավոր ու եղկելի գծերից են ուրացումն ու երախտամոռությունը։ Համոզված եմ, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց իսկ ուրացած ներկայիս կառավարիչներին երբեք չեն նույնականացնի Մայր Հայաստանի հետ, քանզի առաջիններն անցողիկ են, իսկ Հայրենիքը՝ հավերժ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս
Ամենադիտված