Դեղորայքային անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս․ Անուշ Պողոսյանն ահազանգում է
Բլոգոսֆերա
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանն ահազանգում է՝ դեղորայքային որակի և անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս:
«Բազմիցս խոսել եմ Հայաստանում դեղերի շուկայի հետ կապված խնդիրների, դեղերի դեֆիցիտի հարցում Առողջապահության նախարարության անգործություն մասին:
Եվ ահա, ստացվում է, որ գրանցման , թույլտվության և այլ խնդիրների հետ կապված հաճախ դեղերը և բժշկական պարագաները ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում, որոնք չունեն լիցենզիա, այսինքն հասկանալի չէ,թե ինչ պայմաններում են պահվում այդ դեղերը և պարագաները։
Ստացվում է, որ դեղորայքային որակի և անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս»,– գրել է նա, ապա դիմել առողջապահության նախարարությանը՝ «Ասելիք չունե՞ք»:
