Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Տարո՛ն ջան, սիրուն չի

Վերլուծական

Երեկվանից մեր սրտի մայրաքաղաք Երևանն արդեն պատված է ճերմա՜կ, ճերմա՜կ կախարդական ձյունով: Հրաշք, որն ամեն անգամ տեսնելիս թվում է, թե կյանքում առաջին անգամ ես այդ առեղծվածային երևույթի ականատեսը լինում: Բարձրացնում ես գլուխդ, նայում երկնքից թափվող ձյանը, ու թվում է, թե թռչում ես հեռո՜ւ, հեռո՜ւ մի աշխարհ, որտեղ ապրում են միայն սերն ու հույսը…

Անկախ տարիքից, անկախ սեռից՝ փայլում են բոլորի աչքերը, կոպերին՝ ձյան փաթիլներ ու կարմրած քիթիկներ, երբեմն էլ՝ քթեր: Այն մաքրում, թեթևացնում է հոգիները, ու կարծես այդ բյուրեղյա հրաշքներն իրենց հետ բերում են ինչ-որ կորած երջանկություն: Ու սկսում ես խորհել…

Խորհում ու հասկանում ես՝ երջանկացողների թվում են նաև, եթե ոչ առաջինները, Երևանի քաղաքապետարանի վերևները: Վերջապես եկավ սպասված ձյունը, սրան մեր քաղաքապետարանը պատրաստվել էր վաղուց, ՀՀ պետական բյուջեից հատկացվել էին գումարներ և տեխնիկա՝ Երևանի ավտոճանապարհների ձյունը մաքրելու համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ անգամ հայտարարեց, որ ձյան մաքրման աշխատանքները կազմակերպվել են պատշաճ մակարդակով, և որ ապահովվել է անվտանգ երթևեկությունը: Բայց իրականությունը բոլորովին այլ է…

Եթե հաշվի առնենք այն, որ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի համար պետական բյուջեից հատկացվել է 50 հազար ամերիկյան դոլար, ապա կարելի է պատկերացում կազմել ճանապարհների մաքրման համար գումարների չափի մասին:

Բայց արդեն երկու օր է, ինչ ձյունը տեղում ու տեղում է՝ երջանկացնելով երեխաներին, բայց ոչ մի դեպքում չի ստիպում քաղաքապետարանին անցնել ճանապարհների մաքրման աշխատանքներին: Միայն մի քանի մեքենա, որոնք նախատեսված են ճանապարհների մաքրման համար, կանգնած են Ֆրանսիայի հրապարակում, ինչպես միշտ, այնտեղ է շարված նաև ոստիկանական մի քանի մեքենա:

Ռուբինյանց, Սեբաստիա, Չարենց… այս փողոցների անունների շարքը լրացնելու դեպքում դրանց թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի, սրանցից և ոչ մեկում մաքրման աշխատանքներ չէին իրականացվում առավոտվանից. ե՞րբ պետք է մաքրվեն ճանապարհները, եթե ոչ առավոտյան: Մի՞թե մաքրման աշխատանքները պետք է կատարվեն այն ժամանակ, երբ փողոցներում եռում է երթևեկությունը և խցանման մեջ հայտնված մեքենաների թիվն արդեն հասնում է տասնյակների: Այդ դեպքում մայրաքաղաքի՝ առանց այդ էլ խցանված փողոցները կհայտնվեն իսկական կաթվածահար վիճակում…

Առավոտվանից իրար են հաջորդում վթարները, այդուհանդերձ, ոչ մի շարժ, ընդամենը աղի ցանման պրոցես է գնում, որը բոլորովին չի շտկում ճանապարհների վիճակները:

Իսկ երթուղայինների մասին խոսելն ընդանրապես անիմաստ է: Ընդամենը, եթե նկատի ունենանք այն, որ երեկ քաղաքի կանգառներում երթուղայինների սպասող մարդկանց թիվը հասնում էր հարյուրի, ապա ամեն ինչ պարզ կդառնա. քաղաքապետարանի այն միջոցառումներն ու նիստերը, որոնք, ինչպես ավտովթարները, հետևում են մեկը մյուսին, կարծես կրում են ձևական բնույթ, իսկ այն հանձնարարականները, որոնք հետևում են նիստերին, պարզապես մատնված են անուշադրության: Երեկ էր, երբ աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարեց, որ տոնական օրերին հասարակական տրանսպորտը բերվի պատշաճ մակարդակի, բայց… մարդիկ սպասում ու սպասում են, ոմանք՝ երազանքների իրականացմանը, ոմանք էլ՝ երթուղայիններին, որոնք սպասված են առաջին ձյան նման, և որոնք, սակայն, գալիս են կարծես թե դարերի խորքից՝ երկա՜ր, երկա՜ր ընդմիջումներով՝ այդ ընթացքում ստիպելով մարդկանց երթուղայինում հայտնվելու համար վտանգել սեփական կյանքը:

Քաղաքապետարանի բացթողո՞ւմ, թե՞ հանձնարարականների ոչ պատշաճ իրականացում... ինչո՞վ բացատրել այսօրվա կաթվածահար վիճակը: Ամեն դեպքում, այս տեմպերով դիմավորել Նոր տարի՞, չէ՞ որ ասում են՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցկացնես: Եվ, ի վերջո, ճանապարհները պետք է ժամանակին մաքրվեն, այլ ոչ թե պետք է մնան արևի շողերի հույսին՝ անցանելի դառնալու համար:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված