«Խաղաղության» կոչվող թուղթը հայ ժողովրդի համար ինքնասպանական, միակողմանի վերջնագիր է. Լիլիթ Գալստյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրել է․
«Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք չի տվել արցախահայությանը զրկել հազարամյակների բնօրրանից և դատարկված Արցախը նվիրել ագրեսորին։
Նիկոլ Փաշինյանն իրավասություն և համարժեք լեգիտիմություն չունի հայ ժողովրդի հավաքական ապագայի հաշվին հերթական կապիտուլյացիայի ենթարկելու Հայաստանը։
«Խաղաղության» կոչվող թուղթը հայ ժողովրդի համար ինքնասպանական, միակողմանի վերջնագիր է՝ Նիկոլ Փաշինյանի աթոռի և սեփական անվտանգության դիմաց»։
